Ե՞րբ է բացվելու որսորդության սեզոնը
Որսորդության սեզոնը կբացվի 2022 թվականի օգոստոսի չորրորդ շաբաթ օրը։ Այս առնչությամբ տեղեկատվություն է տարածում շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները որսի սեզոնի ընթացքում 24-ժամյա ուժեղացված հսկողություն կիրականացնեն Վրաստանում ապօրինի որսի և որսորդության կանոնների խախտման ուղղությամբ։
«Չվող թռչուններ որսալ ցանկացողը պարտավոր է՝ մինչև որսը վճարի «Բնական ռեսուրսների օգտագործման վճարների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված չվող թռչուններին շրջակա միջավայրից հեռացնելու համար սահմանված տուրքը (10 լարի). վճարումից հետո յոթ օրվա ընթացքում (ներառյալ վճարման օրը) որսի դեպքում իր հետ բերել այդ տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ, նյութական կամ էլեկտրոնային ձևով, որսի ժամանակ ունենալ Վրաստանի ՆԳՆ համապատասխան մարմնի կողմից տրված հրացան կրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ:
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները որսաշրջանի ընթացքում Վրաստանում 24-ժամյա ուժեղացված հսկողություն կիրականացնեն ապօրինի որսի և որսորդության կանոնների խախտման ուղղությամբ։
Օրենքի խախտման դեպքում քաղաքացիները պետք է դիմեն նախարարության թեժ գծին՝ 153 (առանց ինդեքսի՝ զանգն անվճար է, անանունությունը պաշտպանված է, որպեսզի Բնապահպանական վերահսկողության վարչության համապատասխան տարածքային բաժինը անհապաղ արձագանքի»,- Այդ մասին ասվում է նախարարության տարածած տեղեկատվության մեջ։