Լուրեր
Շտապօգնություն կանչելը բնակչության մի մասի համար վճարովի կդառնա, թե ոչ?!
Բնակչության որոշակի հատվածը ստիպված կլինի վճարել շտապ բուժօգնության համար։ Ապահովագրական ընկերություններն արդեն գրություն են ստացել 112-ից, ըստ որի՝ մասնավոր ապահովագրության շահառուների համար շտապ օգնություն կանչելը վճարովի է։ 

Ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Դևի Խեչինաշվիլին «Business Press News»-ին ասել է, որ գործակալությունից որևէ կոնկրետություն չկա։ Ուստի չգիտեն, թե երբ է փոխվում կանոնը եւ ինչ մեխանիզմով։

«Սա նախարարի կամ կառավարության հրաման չէ։ 112-ից նամակ ենք ստացել: Այսօր զանգահարեցինք, հետաքրքրվեցինք՝ եթե այն շահառուն, ով ապահովագրված է, շտապօգնություն կանչի, չե՞ք սպասարկելու, ինչքա՞ն գումար պետք է վճարի կամ ի՞նչ է կատարվում։ Նրանք ասեցին, որ ոչինչ։ Հետաքրքիր է, թե հետո ի՞նչ է լինում։

Մեր տրամաբանությունը պարզ է, դա Վրաստանի քաղաքացիների համընդհանուր իրավունքն է։ Գոնե պետական ​​հրամանագրով սա պետք է տարածվի, բացատրվի, թե ինչու և ինչպես են պատրաստվում դա անել։ Ուստի կարող ենք միայն ասել, որ հանգամանքներից ելնելով ստացել ենք գրություն՝ առանց որևէ կոնկրետության։

Այս փուլում շտապ օգնությունը դեռ անվճար է։ Հիմա կսկսենք ճշտել հարցը, իսկ երբ իմանանք, թե ինչ են ուզում իշխանությունն ու 112-ը, այդ ժամանակ խոսակցությունը կշարունակվի։ 

Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ըստ նրանց պարզաբանման՝ արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի ծառայությունները անվճար են և կլինեն Վրաստանի բոլոր քաղաքացիների և Վրաստան ժամանող հյուրերի համար։

«Հանրությանը տեղեկացնելու համար բացատրում ենք, որ մասնավոր ապահովագրական ընկերություններին առաջարկվել են լրացուցիչ ոչ ստանդարտ ծառայություններ։ Այս հարցով որոշում չի ընդունվել»,- հայտնել են գործակալությունից։
| Print |