Լուրեր
Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. Վալեում կնոջ մահվան պատճառը

Վալեում 49-ամյա կնոջ մահից հետո դեպքի վայրում իրավապահ մարմինների կողմից անկացվող քննչական գործողությունները դեռ շարունակվում են։

Մահացածի դին դեռ դիահերձարանում է։ Հետազոտության արդեն ենթարկվել է, ինչի արդյունքում
փորձագետը նշում է, որ վերքը սառը զենքով հասցվել է կնոջ կոկորդին։

Կնոջը իր սեփական տանը մահացած է գտել հարազատներից մեկը: Նա շտապօգնություն է կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները նրան արդեն մահացած են հայտնաբերել։

Հարևանները չեն բացառում ինքնասպանության տարբերակը, քանի որ նա նախկինում փորձել է ինքնասպան լինել։ Իրավապահները նրանց արդեն հարցաքննել են: 

Հայտնի չէ, թե ՆԳՆ-ն որ հոդվածով է սկսել հետաքննությունը և արդյոք հավանական է համարում ինքնասպանության վարկածը։ Գործակալությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել։

49-ամյա կինն ապրում էր անչափահաս որդու հետ:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, կեսօրին։
| Print |