Լուրեր
Հրդեհների մեծ մասը մարվել է. ՆԳ նախարարություն
Բորժոմիի մունիցիպալիտետի հրդեհների մեծ մասն այս պահին մարվել է։ Ուժեղ քամին և բարձր ջերմաստիճանը դեռևս խոչընդոտում են հրդեհի մարման գործընթացին, հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը։

Նրանց տվյալներով՝ այսօր առավոտից հրդեհաշիջման միջոցառումներին ներգրավվել են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ և Թուրքիայի Հանրապետության երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռներ։

«Դժվարամատչելի տեղանքում բացվել են մի քանի կիլոմետրանոց հրդեհային ավտոճանապարհներ, որոնց օգնությամբ մարվում են հրդեհային օջախները։ Ձեռնարկվում են հրդեհի կանխարգելման բոլոր համապատասխան միջոցառումները, որպեսզի կրակը չտարածվի բնակավայրեր կամ ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Չնայած տեղայնացման և լուծարման դժվարին աշխատանքներին, հրդեհի մարմանը մասնակցող գերատեսչությունների ոչ մի ներկայացուցիչ չի տուժել»,- նշվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
| Print |