Լուրեր
Այսօրվանից բացվել է որսի սեզոնը
Այսօրվանից բացվել է որսի սեզոնը և կշարունակվի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը։

Բնապահպանական վերահսկողության վարչության տեղեկատվության համաձայն՝ սեզոնի շրջանակներում որսի կանոնների խախտումներ հայտնաբերելու և ապօրինի որսը կանխելու նպատակով բնապահպանական վերահսկողության աշխատակիցները կիրականացնեն շուրջօրյա ուժեղացված հսկողություն Վրաստանի ողջ տարածքում։

«Ով ուզում է չվող թռչուններ որսալ, նախքան որսը պետք է վճարի չվող թռչուններին շրջակա միջավայրից հեռացնելու վճարը (10 լարի)։ Վճարումից հետո յոթնօրյա ժամկետում (ներառյալ վճարման օրը) որսի դեպքում ունենալ սույն տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը՝ նյութական կամ էլեկտրոնային տարբերակով։ Յոթ օր հետո վճարումը հաստատող փաստաթղթերը կարտացոլվեն բնապահպանական վերահսկողության վարչության էլեկտրոնային շտեմարաններում, որոնց հիման վրա բնապահպանական պարեկային խումբը կկարողանա ստուգել անդորրագիրը համակարգում։ Բացի այդ, որսորդը պետք է իր մոտ ունենա Վրաստանի ՆԳՆ համապատասխան մարմնի կողմից տրված որսորդական հրացան պահելու և կրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։

Բնապահպանական վերահսկողության վարչությունը կոչ է անում քաղաքացիներին օրենքի խախտման դեպքում զանգահարել բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 153»,- նշված է Բնապահպանական վերահսկողության վարչության հաղորդագրության մեջ։
| Print |