Լուրեր
Անտոն Օբոլաշվիլին ժամանել է աղետի գոտի
Վրաստանի խորհրդարանում Սամցխեի մեծամասնության պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին ժամանել է Բորժոմի։ Պատգամավորը գնացել է հրդեհաշիջման շտաբ:

«Նոր հրդեհի կենտրոնը լիովին վերահսկվում է, մոբիլիզացվել է մոտ 500 աշխատուժ, հրդեհի օջախների մշակումն ընթացքի մեջ է»
,- ասել է Անտոն Օբոլաշվիլին։

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց հրդեհաշիջման գործընթացում ներգրավված բոլոր մարդկանց։
Հիշեցնենք, որ Բորժոմիի մունիցիպալիտետի Լիկանի մոտ գտնվող անտառային զանգվածում բռնկված հրդեհի մարման գործընթացը վերսկսվել է առավոտից։ Տեղում աշխատել է սահմանապահ ոստիկանության երեք ուղղաթիռ։
| Print |