Լուրեր
Սրտխառնոց, աղիքային ցավեր, ջերմություն - Ինչու՞ են աճել էնտերովիրուսների դեպքերը
Երեխաների մոտ էնտերովիրուսով վարակվելու մակարդակն աճել է: Մյուս սեզոնների համեմատ ավելացել են նաև հիվանդանոց դիմումների թիվը, ասում է մանկական ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի մանկաբույժ՝ Նինո Սիրաձեն։

Նրա խոսքով, վարակված հիվանդները հիվանդանոցում մնում են մոտ 1 շաբաթ, իսկ սուր աղիքային վարակի դեպքում բուժումը կարող է տեւել 14 օր։

Ինչպես մանրամասնում է մանկաբույժը, վիրուսը հիմնականում բնութագրվում է ջերմությամբ, փսխումներով և հաճախակի աղիքների ցավերով։

«Ավելացել է աղիքային ինֆեկցիայով վարակված հիվանդների թիվը, ստույգ տվյալներ չունենք, բայց մյուս սեզոնների համեմատ այս տարի ավելացել են նաեւ հոսպիտալացումները։ Էնտերովիրուսը առաջանում է տարբեր անվանումներ ունեցող վիրուսով։ Այն հիմնականում բնութագրվում է փսխումներով և հաճախակի աղիքային ցավերով, խոցումներով: Վիրուսը փոխանցվում է ձեռքերից, երբ վարակված ձեռքը բերանին է հասնում։ Մասնավորապես, հնարավոր է վարակվել՝ չլվացած ձեռքերով քթի, բերանի, աչքերի լորձաթաղանթներին դիպչելով։ Նաեւ, ինչպես գիտեք, ամառային սեզոն է, եւ աղիքային վարակների ժամանակ ցանկալի չէ լողավազան գնալ։ Պաշտպանվելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենիկ նորմերը։ Երեխաների մոտ հիգիենիկ նորմերի պահպանումն ավելի դժվար է, որքան փոքր են, այնքան հաճախակի են շփվում շրջակա միջավայրի հետ։ Հաճախ վիրուսային վարակը նույնպես բնութագրվում է բարդություններով։

Ինչ վերաբերում է բուժմանը, ապա աղիքային վարակի դեպքում վերակենդանացման բաժանմունքում տեղավորելու կարիք չկա։ Հիմնականում պահանջվում է սիմպտոմատիկ բուժում։ Հիվանդները հոսպիտալացվում են մոտ 1 շաբաթ, իսկ սուր աղիքային վարակի դեպքում բուժումը կարող է տեւել 14 օր։

Ստացիոնար բուժման ընթացքում կարևոր է օրգանիզմը հեղուկով մատակարարել։ Նաև պետք է նշել, որ ստացիոնար բուժումից հետո ախտանշանները կարող են շարունակվել, թեև երեխան կարող է հեղուկ և սնունդ ընդունել, բուժումը շարունակել տանը»,-
ասում է Նինո Սիրաձեն։
| Print |