Լուրեր
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 8 պացիենտ

 

Անցած մեկ շաբաթվա ընթացքում (28.08-02.09) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 787 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 14257 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով՝ կորոնավիրուսից ութ հիվանդ է մահացել: Այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է 73 436 թեստավորում։ 7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 17,41%:

Նախորդ շաբաթվա (21.08-28.08) տվյալներով՝ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 13 737 նոր դեպք, ապաքինվել է 14486 մարդ, մահացել է երեք պացիենտ։

 

| Print |