«Կարծախի» մաքսակետում հայտնաբերվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտ
Օգոստոսի 31-ին «Սարփի», «Սադախլո» և «Կարցախի» մաքսակետերում կանխվել են օրենքի խախտմամբ չհայտարարագրված ծխախոտ երկրի սահման ներկրելու փորձի փաստերը, այս մասին հայտնում է Եկամուտների ծառայությունը։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայության աշխատակիցները Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական և պատկանող ուղեբեռում, ինչպես նաև նրանց հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերել են 43280 չհայտարարագրված ծխախոտ։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից ապրանքներն առգրավվել են, իսկ նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է հազար լարիի չափով։