Լուրեր
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հինգ ռազմագերիների
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հինգ ռազմագերիների: Այս մասին տեղեկությունը հաստատում են ադրբեջանական և հայկական կողմերը։

Ինչպես նշել են ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների գործերով զբաղվող Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովում, զինվորներին ազատ արձակելու որոշումն ընդունվել է Բրյուսելում նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 8-ին հինգ հայ զինծառայող է հանձնվել:

Նշված տեղեկությունը հաստատում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։

«Մենք ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի կողմից Հայաստանին զինվորականների փոխանցումը ողջունում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նրա հաղորդման համաձայն՝ գերիներին հանձնել են առանց միջնորդների։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը արձագանքել է գերիների ազատ արձակմանը:

«Փոխանցումը տեղի է ունեցել երկկողմանի հիմունքներով, ինչը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի արժանիքն է։ Բոլոր չլուծված հումանիտար խնդիրների լուծումը գլխավոր առաջնահերթությունն է»,- գրել է Շառլ Միշելը «Twitter»-ում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայ զինվորների վերադարձը հայրենիք համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի դրական զարգացում։

«Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր կալանավորները շուտով կվերադառնան տուն, և որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ձևավորման և մնացած տարաձայնությունները լուծելու համար», – նշում է Նեդ Փրայսը:
| Print |