Լուրեր
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

 

Ժամը 10։30–ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները Ջերմուկի ուղղությամբ կիրառել են ականանետեր, հրետակոծել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները համարժեք պատասխանում են առավոտյան ժամը՝ 08։00–ից Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների սկսած ագրեսիային»,– նշեց Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ չնայած նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով, էական միջադեպեր չեն արձանագրվել, այսօր ժամը 08։00-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։

 

| Print |