Լուրեր
Ռուսաստանից թռիչքները բոլոր ուղղություններով թանկացել են
Մոսկվայից Դուբայ միակողմանի չվերթը էկոնոմ փաթեթով թանկացել է մինչև 5000 ԱՄՆ դոլար։ Ավիատոմսերը գրեթե ամբողջությամբ սպառված են:  Սահմանամերձ քաղաքներ չվերթների գներն աճել են երկու-երեք անգամ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռուսները զանգվածաբար սկսել են տոմսեր գնել հայտարարված մասնակի մոբիլիզացիայից հետո։ 

Դեռևս սեպտեմբերի 21-ից 1 շաբաթ առաջ մոտ 5 ժամ տևողությամբ թռիչքն արժեր 350 դոլար։

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 26-ը Արաբական Միացյալ Էմիրությունների ավիաընկերությունների՝ մասնավորապես FlyDubai-ի միակողմանի էկոնոմ տոմսերի գները տատանվում են 2577-4773 դոլարի սահմաններում: Սա նշանակում է, որ տոմսերի արժեքը 2,5 անգամ բարձր է ռուսների միջին ամսական աշխատավարձից, որը կազմում է 965 դոլար։

Ռուսաստանի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Սանկտ Պետերբուրգից դեպի Դուբայ ուղիղ չվերթները նույնպես հասնում են 2600 դոլարի։ Etihad Airways-ով Մոսկվայից Աբու Դաբի միակողմանի էկոնոմ թռիչքներն արժեն մոտ 3000 դոլար:

Մոբիլիզացիայի հայտարարությունից հետո ռուսները գտել են այլընտրանքային երթուղիներ դեպի Ղազախստան, Նորվեգիա և Մոնղոլիա, ինչը հանգեցրեց ներքին թռիչքների թանկացմանը։ հոդվածում ասվում է, որ Ռուսաստանում միջազգային չվերթների գների աճի ֆոնին կտրուկ թանկացել են դեպի «սահմանային» ուղղություններ՝ Մուրմանսկ, Օմսկ, Օրսկ և Չելյաբինսկ, ավիատոմսերը։

Աղբյուրների համաձայն, եթե նախկինում Մոսկվայից Մուրմանսկ ավիատոմսը արժեր 4000-ից 5000 ռուբլի, ապա այժմ գինը տատանվում է 17700-40800 ռուբլու սահմաններում։ Նմանատիպ իրավիճակ է նկատվում նաև այլ ուղղություններով։ Ընդ որում, ավիափոխադրողները, ամենայն հավանականությամբ, չեն պատժվի, քանի որ սեպտեմբերի 16-ից օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը դադարեցրել է տրանսպորտային ծախսերի մոնիտորինգը։

Շուկայի փորձագետները նշել են, որ այժմ տոմսերի պահանջարկը նույնն է, ինչ 2022 թվականի փետրվարի վերջին։ Այն ժամանակ կտրուկ թանկացումները երկու շաբաթով էին, որից հետո իրավիճակը հանդարտվեց։ Ուստի ներկայիս աժիոտաժն ավելի երկար չի տևի, քանի որ օգոստոսի 27-ից արդեն իսկ նկատվում է ուղևորների ակտիվության անկում։

Այժմ ռուսները պետք է սպասեն 12-ից 20 ժամ՝ Ֆինլանդիայի, Վրաստանի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների հետ սահմանը հատելու համար։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ղազախստանի սահմանը հատել է 100 հազար ռուս: 
| Print |