«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Ախալքալաքի բնակչությանը (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, նոյեմբերի 11-ին Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 11:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա, Դադեշ, Կարծախ, Մյասնիկյան, Կորխ և մոտակա գյուղերը:
Սույն ժամանակահատվածում էլեկտրականության անջատումներ են սպասվում նաև Բավրա, Խոսպիո, Խորենիա և մոտակա գյուղերում:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: