Լուրեր
«Լիդերի» մսամթերքում ձիու և էշի միս է հայտնաբերվել
Հատուկ հետազոտությունների արդյունքում մսամթերքի մեջ հայտնաբերվել է ձիու և էշի միս։ Սննդի ազգային գործակալությունը նշված փաստը հանձնել է իրավապահ մարմիններին՝ հետաքննության համար։ Նշված տեղեկությունը տարածում է Պարենի ազգային գործակալությունը։

«Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային գրասենյակը «Լիդեր» ՍՊԸ-ում (Գլդանի Ա. միկրոշրջան, թիվ 48 շենքի հարակից տարածքում) ստուգման ժամանակ նմուշներ է վերցրել հատուկ հետազոտությունների համար եւ հետազոտել դրանք հավատարմագրված լաբորատորիայում։ Հետազոտության արդյունքում աղացած մսի մեջ հայտնաբերվել է ձիու և էշի ԴՆԹ։ Նաև գործակալության տեսուչները ստուգման ընթացքում բազմիցս նմուշներ են վերցրել լաբորատոր հետազոտության համար:

Սննդի ազգային գործակալությունը նշված փաստը հանձնել է իրավապահ մարմիններին՝ հետաքննության համար։

«Սպառողների շահերը պաշտպանելու նպատակով Սննդի ազգային գործակալությունը շարունակում է սննդամթերքի նմուշառումներն ու տարբեր հետազոտությունները»
,- ասվում է տեղեկատվության մեջ։
| Print |