Լուրեր
Ախալցիխեի քաղաքապետարանի հաջորդ տարվա բյուջեն կկազմի 29 մլն լարի
Նոյեմբերի 22-ին Ախալցիխեի քաղաքապետարանի սակրեբուլոյում քննարկվել է 2023 թվականի բյուջեի նախագիծը։ Նիստին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական սեկտորի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հետաքրքրված քաղաքացիներ։

Քաղաքապետարանի հաջորդ տարվա բյուջեն սահմանվել է 29 մլն լարի, իսկ ենթակառուցվածքները, առողջապահությունը, սոցիալական և մշակութային ոլորտները, կրթությունը, նախադպրոցական կրթությունը որպես հիմնական առաջնահերթություն է նշվել։

Բացի այդ, քննարկվել են բնակչությանը մունիցիպալ տրանսպորտով ապահովելու, ենթակառուցվածքային տարբեր խնդիրների լուծման, առողջապահական ու սոցիալական ծրագրերի ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները։

Հաջորդ տարվա հիմնական բյուջեի վերջնական տարբերակը կհաստատվի դեկտեմբերի վերջին։
| Print |