Լուրեր
Ի՞նչ ծրագրեր են իրականացվելու Ախալցիխեում 2023թվականին
Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հաստատել է 2023 թվականին իրականացվելիք նախագծերը։

Պետբյուջեով նախատեսված մարզերում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամից Ախալցիխեի քաղաքապետարանում կիրականացվի ութ ծրագիր։ Դրանցից են Ախալցիխեի մունիցիպալիտետի Կլդե գյուղի բետոնե կամրջի վերականգնումը, Ասպինձա փողոցի և Վալե քաղաքի Մաճարաշվիլի փողոցի վերանորոգումը, ինչպես նաև քաղաքի հինգ բնակելի շենքերի ճակատի վերականգնումը։

Ծրագրերը կիրականացվեն տեղական բյուջեից, իսկ բնակչության կողմից ընտրվել են կոնկրետ առաջնահերթություններ։
| Print |