Լուրեր
Գրիպի դեմ անվճար պատվաստումը շարունակվում է
Մինչև դեկտեմբերի 10-ը գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի բոլոր ցանկացողների համար. Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Ցանկացողները ծառայությունը կստանան պատվաստման գործընթացում ընդգրկված շուրջ 400 բուժհաստատություններում։

Իմունականխարգելման պետական ​​ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Sanofi Pasteur չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած պատվաստանյութերից է։

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնները պատվաստումները սկսել են սեպտեմբերի վերջին։ Առաջին փուլում ծառայությունը ստացել են հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձինք, իսկ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 22-ը պատվաստումը դարձել է անվճար բոլոր ցանկացողների համար։ Ավելի ուշ այս ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 10-ը պատվաստումն անվճար կլինի բոլոր ցանկացողների համար։
| Print |