Լուրեր
«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Ջավախքի բնակչությանը (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, դեկտեմբերի 15-ին Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 11:00-ից մինչև 18:00-ն Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ, Աբուլ, Կուլիկամ, Բեժանո, Տաբածկուրի և հարակից գյուղերի բաժանորդների համար էլեկտրամատակարարումը կդադարեցվի:

Ժամը 13:00-ից 14:30-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա, Փոկա, Սաղամո, Վլադիմիրովկա, Խուլգումո և հարակից գյուղերի բաժանորդներին հոսանք չի մատակարարվելու:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |