Լուրեր
Ռուսաստանից ներկրված կարտոֆիլը հետ է վերադարձվել
Եկամուտների ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 հազար կիլոգրամ կարտոֆիլը վերադարձվել է արտահանող երկիր։
Գործակալության տեղեկության համաձայն, մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 000 կիլոգրամ կարտոֆիլի «Ղազբեգի» մաքսակետում ստուգման արդյունքում բացահայտվել են բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների հետ անհամապատասխանություններ
Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված ապրանքը վերադարձվել է արտահանող երկիր
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարի 11 ամսում Վրաստանը ներմուծել է 5489 տոննա (2547 մլն ԱՄՆ դոլար) կարտոֆիլ։
Ինչ վերաբերում է թոփ-5 երկրներին, որտեղից այս տարի Վրաստանը ձեռք է բերել ամենամեծ քանակով կարտոֆիլ, ապա ցանկը հետևյալն է.
- Գերմանիա- 1180.8 տոննա(1 063 մլն ԱՄՆ դոլար)
- Թուրքիա- 1054.8 տոննա (230.3 հազար ԱՄՆ դոլար)
- Ռուսաստան- 719.2 տոննա (185.7 հազար ԱՄՆ դոլար)
- Բելառուս- 703.6 տոննա (192.7 հազար ԱՄՆ դոլար)
- Ադրբեջան- 527.6 տոննա (300 հազար ԱՄՆ դոլար)
გააზიარეთ :