Լուրեր
Վրաստանում օդում գրանցվում է պինդ մասնիկների ավելացում
Վրաստանի որոշ շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքում օդում նկատվում է պինդ մասնիկների (PM10, PM2.5) ավելացում, որը հիմնականում կապված է անդրսահմանային աղտոտվածության հետ և, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է փոշու զանգվածների տարածմամբ՝ Կարակումի անապատից (Կենտրոնական Ասիա): Այս մասին նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։

Ինչպես նշում է գործակալությունը, գործընթացի պատճառը պարզում են Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանները՝ տարբեր օդերևութաբանական տվյալների հիման վրա, ինչը որոշակի ժամանակ է պահանջում։

«Հարկ է նշել, որ անդրսահմանային աղտոտումը ֆիքսվում է տարվա որոշակի օրերին նմանատիպ սինոպտիկ իրավիճակի ժամանակ և հանդիսանում է օդերևութաբանական երևույթ։

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալությունը շարունակում է ավտոմատ կայանների միջոցով շրջակա օդի որակի շարունակական մոնիտորինգը։

Ցանկացած շահագրգիռ անձ հնարավորություն ունի մթնոլորտային օդի որակի պորտալում ծանոթանալ օդի որակի վիճակի մասին տեղեկատվությանը և ստանալ առողջապահական հանձնարարականներ»,
– նշել են գործակալությունում։
| Print |