Լուրեր
Բակուրիանիում տրանսպորտային սահմանափակումներ են մտցվել
Վրաստանի զբոսաշրջության դեպարտամենտից հայտնել են, որ Բակուրիանիում ընթացող ազատ ոճի, սնոուբորդի և ֆրիսկի աշխարհի առաջնությունների շրջանակում երթևեկության սահմանափակումներ են մտցվել մարզիկների և այցելուների անխափան տեղաշարժի համար։

Փետրվարի 15-ից 27-ը ժամը 10:00-16:00-ն սահմանափակվելու է «Ռումս»-Կոխտա ճոպանուղուց մինչև «Մգզավրեբի» հյուրանոցի երթեւեկությունը և կայանումը։ Փետրվարի 15-ից մարտի 5-ը նույն սահմանափակումը գործում է Դիդվելիի ավտոկայանատեղից մինչև այսպես կոչված «Նիկորայի» անկյուն։ Փետրվարի 15-ից մարտի 5-ը՝ ժամը 09:00-17:00-ն, Բակուրիանի ավանում ուղևորների տեղաշարժը կապահովվի մունիցիպալ տրանսպորտով, որը կգործի առաջնության համար հատուկ նշանակված երթուղիներով:

Սահմանափակումների հետևանքով առաջացած անհարմարություններից խուսափելու համար Կոխտա-Միտարբի և Դիդվելի ճոպանուղիների աշխատանքային ժամերը երկարացվել են՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն: Ժամը 10:00-ից 16:00-ն ճոպանուղու մոտ գտնվող կայանատեղերում թույլատրվում է կայանել միայն առաջնության մեքենաները։

Առաջնության ընթացքում այցելուների համար կազմակերպվում են անվճար և վճարովի ավտոկայանատեղեր:
| Print |