Լուրեր
Եկեղեցու մոտ հոգեւորականին դանակահարել են
Թբիլիսիում հոգեւորական է վիրավորվել: Թե որն է դարձել հանցագործության դրդապատճառը, դեռ հայտնի չէ։ Նախնական տեղեկություններով՝ հանցագործության զենքը դանակն է։ Հոգեւորականին տեղափոխել են բուժհաստատություն եւ շտապ վիրահատել են։ Նրա վիճակը ծանր է։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին Նուցուբիձեի չորրորդ բարձրավանդակում գտնվող 13 ասորի հայրերի տաճարի բակում։ Տաճարի 63-ամյա առաջնորդը բակում է եղել, երբ մի տղամարդ թիկունքից հարձակվել է նրա վրա ու մի քանի վնասվածք հասցրել։

Դեպքի պահին տաճարում է եղել աշխատող, ով աղմուկը լսելուց գնացել է բակ, մեղավորը թաքնվել է դեպքի վայրից:

Հոգևորականներն ասում են, որ տուժածը որևէ մեկի հետ տարաձայնություն չի ունեցել։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը նշանակում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել։

Եկեղեցու բակում քննչական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ հանցագործն արդեն ձերբակալված է։
| Print |