Լուրեր
Ախալցիխեում մեքենա է այրվել
Ախալցիխեից դեպի Սափարա տանող ճանապարհահատվածում սպիտակ Lexus մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Ինչպես «9-րդ ալիքին» պատմում են ականատեսները, մեքենայում նախ անսարքություն է նկատվել: Բարեբախտաբար զգալի վնասներ է կրել միայն մեքենան:

«Ճանապարհին ինչ-որ խնդիր է եղել, վարորդը հասկանալով դադարեցրել է երթևեկությունը, դուրս եկել մեքենայից: Փոքր ուշ լսվել է պայթյունի ձայնը: Լավ է, որ գոնե վարորդը ժամանակին հասկացել և դուրս է եկել մեքենայից: Դուրս գալուց անմիջապես հետո հրդեհ է բռնկվել»,- պատմում են դեպքի վայրում գտնվող անձինք:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 22:30-ի սահմաններում։
| Print |