Մեծ Բրիտանիան ֆինանսական օգնություն կհատկացնի Վրաստանին
Մեծ Բրիտանիան ֆինանսապես կօգնի Վրաստանին ու Մոլդովային:
Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածում մարտի 16-17-ը ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլիի Մոլդովա և Վրաստան նախատեսված այցերի վերաբերյալ։
«Մեծ Բրիտանիան ուժեղացնում է իր ֆինանսական աջակցությունը Մոլդովային և Վրաստանին, քանի որ նրանք շարունակում են տուժել Ուկրաինա Պուտինի ներխուժման հետևանքով առաջացած ապակայունացումից»,- ասվում է հայտարարության մեջ։
Մոլդովա և Վրաստան կատարած իր այցերի ընթացքում կհայտարարվի լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստերլինգ օգնություն Մոլդովայում տնտեսական և կառավարման բարեփոխումներին աջակցելու համար, հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը: Վրաստանի համար հաջորդ տարվա ընտրությունների անվտանգությունն ամրապնդելու համար կհատկացվի 500 հազար ֆունտ ստեռլինգ։