Լուրեր
Վրաստանում հացը 10 թեթրիով էժանացել է
Վրաստանում հացի գինը նվազել է: Այս մասին տեղեկությունը տարածում է Հացթուխների ասոցիացիան:

Այսօրվանից սպառողն առևտրի կենտրոններում ընդհանուր սպառման հացը կգնի տասը թեթրիով էժան։

Պատճառը, ըստ արտադրողների, շուկայում ալյուրի իջեցված գներն են։ Անցած տարվանից մեկ պարկ ալյուրը էժանացել է մոտ 15 լարիով։ Այսօր մեկ պարկ ալյուրի գինը 52-55 լարիի սահմաններում է։

Նշենք, որ արտադրողները ներկայումս բանակցություններ են վարում գյուղատնտեսության նախարարության հետ՝ ընդհանուր սպառման հաց արտադրողների համար կոմունալ սակագինը վերանայելու նպատակով։ Նրանց կարծիքով, եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, հացի գինը էլ ավելի կնվազի։
| Print |