Լուրեր
Ելակի սեզոնը սկսվեց աճող մրցակցությամբ. որքա՞ն արժե ապրանքը շուկայում
Վրաստանում սկսվում է ելակի ակտիվ սեզոնը, որը մրցում է Թուրքիայից ներկրվող ելակի հետ։ Այնուամենայնիվ, տեղական ելակի պահանջարկը բավականին մեծ է։

EastFruit-ի վրացական թիմը մեծ քանակությամբ ելակ է գրանցում մեծածախ շուկայում։ Թուրքական արտադրանքի հետ մեկտեղ անսովոր մեծ է նաև տեղի ֆերմերների առաջարկը։

Սեզոնի մեկնարկի հետ էլ ավելի է աճել ներմուծումը հարեւան Թուրքիայից, որն իրականում Վրաստանի միակ արտահանողն է։

Ապրիլյան ներմուծումները, որոնց մի մասն այժմ վաճառվում է մեծածախ շուկաներում, ռեկորդային է եղել՝ ընդհանուր առմամբ ներկրվել է 1100 տոննա ելակ։

Այսօրվա շուկայի ուսումնասիրությունների համաձայն՝ թուրքական ելակի մեծածախ գինը կիլոգրամի համար կազմում է 4-5 լարի (1,60-2,00 դոլար)։ Այն սովորաբար ավելի էժան է, քան նույն տրամաչափի և տեսակի տեղական արտադրանքը:

Գնային միջակայքը, որ ստանում են վրացի ֆերմերները, շատ ավելի լայն է, քան թուրքականը։ Դրանք սկսվում են 4 լարիից (1,60 դոլար) և հասնում մինչև 8 լարիի (3,20 դոլար):

Ներմուծման մրցակցության պատճառով ելակի նոր սեզոնի սկզբում գրանցվել է միջին մեծածախ գնի նվազագույն նշագիծը՝ կիլոգրամը 4,50 լարի։ Տեղեկության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ելակը արժեր 6 լարի։ Բացասական ճնշումը գների վրա կմեծանա առաջիկա շաբաթներին, քանի որ շուկա դուրս կգա ավելի շատ տեղական ելակ:

Պիկ շրջանը սովորաբար սկսվում է մայիսի վերջին։
| Print |