Լուրեր
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 13 դատապարտյալի
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 13 դատապարտյալի։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։

Ըստ նրանց հաղորդումների՝ ինը դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է պատժի կրումից և այսօր կլքի քրեակատարողական հիմնարկը, իսկ չորս դատապարտյալների պատժաչափը կրճատվել է։

Ներում ստացածների թվում կան չորս դատապարտված կանայք։
| Print |