Լուրեր
«Ես Թբիլիսում առաջինը չեմ շրջանից»,- Բաբոյանը բրուցելոզի մասին

Համբարձում Բաբոյանն առաջիններից է, ով անձամբ է բախվել բրուցելոզի հիվանդության հետ։ Սակրեբուլոի փոխնախագահը կարծում է, որ իր 11-ամյա որդին վարակվել է շուկայում գնած պանիրն ուտելուց հետո։ Բարձր ջերմություն, իսկ ավելի ուշ հոդացավեր՝ սրանք են այն ախտանշանները, որոնցից դեռահասը բողոքվում է ապրիլի 25-ից։ Գրեթե մեկամսյա հետազոտություններից հետո պարզվել է, որ փոքրիկը պայքարում է բրուցելոզի դեմ։

«Պետությունը պետք է օգնի, որ գյուղացին զգույշ լինի։ Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները պետք է ակտիվ աշխատեն, քանի որ գյուղացու գործունեությունը ուղղակիորեն կապված է սննդի հետ։ Թբիլիսիում ինձ ասացին, որ Սամցխե-Ջավախեթիից շատ դեպքեր ունեն և որ ես առաջինը չեմ»,- ասում է Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավորը։

Համբարձում Բաբոայանը չի բացառում, որ բացի Ասպինձայից, բրուցելոզի կենտրոնը գտնվում է նաև Ախալցիխեում, քանի որ այս ընթացքում նույնիսկ Սակուդաբլիի բնակչությունը չգիտեր, թե ինչ հիվանդություն էր անհանգստացնում խոշոր եղջերավոր անասուններին, հետևաբար՝ միսը, կաթն ու կաթնամթերքը վաճառվում էր սովորականի պես։
| Print |