Լուրեր
Ուկրաինայում սկսվել է տեղի բնակիչների տարհանումը վտանգավոր շրջաններից
Ռուսական օկուպացիոն ուժերը պայթեցրել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Խերսոնի շրջանում։ Այս մասին հայտնում են Հարավային օպերատիվ հրամանատարությունը և Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Պրոկուդինի խոսքով՝ սկսվել է տեղի բնակիչների տարհանումը վտանգավոր շրջաններից։

«Ներկայումս ճշտվում են ավերածությունների չափը, ջրի արագությունն ու ծավալը, հեղեղումների հավանական տարածքները։ Բոլոր ծառայություններն աշխատում են։ Իրավիճակը վերահսկվում է»,- ասված է Հարավային օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ։
| Print |