Լուրեր
Ախալցիխեի ո՞ր գյուղերն են հոսանքազրկվելու (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հունիսի 23-ին էլեկտրամատակարարումը կդադարեցվի Ախալցիխեի մունիցիպալիտետում:

Ժամը 11:00-ից 12:30-ն կդադարեցվի էլեկտրամատակարարումը Ախալցիխեի Ջակելի, Օրբելիանիի, Սուրբ Անդրեյ Առաջինի, Մեբաղիշվիլիի, Թակաիշվիլիի, Թաբուկաշվիլիի, Ճղոնդիդելի և Մեսխեթիի փողոցներում,

Ժամը 14:00-17:00 - Ախալցիխեի մունիցիպալիտետի Սակունեթի, Զիկիլիա, Ագարա, Գիորգիծմինդա, Մուգարեթի, Փերսա, Թիսելի գյուղերում,

Ժամը 14:00-ից մինչև 15:30 - Ախալցիխեի Բաղինաշվիլիի, Մեսխեթիի, Սամսոնիձեի, Սանապիրո, Միկուտիշվիլիի, Զեդգինիձեի, Գորգասալիի, Մեբաղիշվիլիի փողոցներում:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |