Լուրեր
Արև և բարձր ջերմաստիճան՝ եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա։ Հունիսի 27-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը  կլինի 22, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 21, գիշերը՝ 15, Ադիգենում ցերեկը սպասվում է 21, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես առանց տեղումների եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 18, գիշերը՝ 10, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 16, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։

Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։
| Print |
თეგები: ამინდი / მზე / სითბო /