Լուրեր
Հայ առաքելական եկեղեցին օգնել է հաշմանդամություն ունեցող մարդկանց

Ախալցիխեի Հայ առաքելական եկեղեցին օգնել է հաշմանդամություն ունեցող մարդկանց: «Աջակցություն երեխաներին» հասարակական կազմակերպության 15 շահառու ընտանիք հոգեւորականների կողմից ստացել է պարենային փաթեթներ։

Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախեթիի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության,  Ախալցիխեի և Բորջոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Հակոբ Սաակյանի խոսքով, նրանք մշտապես օգնում են տարածաշրջանում ապրող հաշմանդամներին՝ սննդով, դեղորայքով, գումարով:
| Print |