Լուրեր
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկներին տեղափոխել են հայրենիք

 

Ուկրաինայում զոհված վրացի մարտիկներին՝ Մալխազ Կվիժինաձեին և Ջոնի Օդիշվիլիին տեղափոխել են իրենց հայրենիք։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկա են գտնվել զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, ընկերները, շարքային քաղաքացիներ։

Վրացի մարտիկները զոհվել են հունիսի 25-ին:

Ջոնի Օդիշվիլին Գորիի մունիցիպալիտետի Տղվիավի գյուղից էր, նա մասնակցել է նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին։ Օդիշվիլին սպանվել է Բախմուտի մոտ արկի բեկորներից։

Մալխազ Կվիժինաձեն մահացել է Սիչանսկի մոտ:

 

| Print |