Լուրեր
Խաշուրի-Ախալցիխե-Վալե հատվածում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Ճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Խաշուրի-Ախալցխա-Վալե միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ13-կմ17 և կմ24-կմ25 հատվածներում շարունակվում են ճանապարհների վերականգնման աշխատանքները: Այդ իսկ պատճառով 2023 թվականի հուլիսի 5-ին և 6-ին, հուլիսի 10-ից հուլիսի 13-ը և հուլիսի 17-18-ին ժամը 07:00-19:00-ն ավտոճանապարհի կմ1-կմ50-ով (Խաշուրի-Ածղուրի) կսահմանափակվի կցորդներով և կիսակցորդներով երթեւեկությունը: Մինչդեռ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Ցերեկվա և գիշերվա մնացած ժամերին ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։

Ավտոճանապարհի կմ 51-կմ 97 (Ածղուրի-Վալե) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։
| Print |