Լուրեր
Անձրև, կայծակ և կարկուտ` եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև հուլիսի 12-ի առավոտ Վրաստանում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կայծակ, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում՝ կարկուտ։

Անձրևային եղանակ է սպասվում նաև Սամցխե-Ջավախեթիում։ Հուլիսի 11-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 20, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 18, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 19, գիշերը՝ 12, Ադիգենում ցերեկը սպասվում է 17, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 14, գիշերը՝ 8։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 13, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։

Անձրևային եղանակ կլինի նաև մարզի հանգստավայրերում։ 

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է փոփոխական եղանակ։
| Print |