Լուրեր
Ախալցխացի աղջիկը հաղթել է շախմատի միջազգային փառատոնում
Ախալցխացի Մարիամ Միգրիաուլին Բաթումիի շախմատի միջազգային փառատոնի հաղթող է։ Այս մասին տեղեկություն է տարածում Ախալցիխեի քաղաքապետարանը։

Պատանի շախմատիստը հաջողությամբ հանդես եկավ մինչև 10 տարեկան աղջիկների մեջ և դարձավ «Քաղաքապետարանի գավաթի 2023 թվականի» հաղթող:

Մրցաշարին տարբեր անվանակարգերում մասնակցում էին շուրջ 400 շախմատիստներ։
| Print |