Լուրեր
Նինոծմինդայի ո՞ր գյուղերը կհոսանքազրկվեն (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հուլիսի 25-ին Ախալցիխեում և Նինոծմինդայում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 14:00-16:00 - Ախալցիխեի Ռուսթավելի, Իլիա Շարթալի, Գամրեկելի, Շ.Ախալցխելի, Թամար Մեփե, Դիդիմամիշվիլի, Կանանելի, Թումանյան, Ճավճավաձե փողոցներում հոսանք չի լինելու:

Ժամը 16:30-ից 18:30-ը Ախալցիխեի Թամարաշվիլի, Մթածմինդելի փողոցների բաժանորդներին,

Ժամը 14:30-ից 17:30-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի, Մեծ Խանչալի, Դիլիֆ, Փոքր Խանչալի, Կաթնատու, Սաթխա գյուղերի բաժանորդներին հոսանք չի մատակարարվելու:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |