Լուրեր
Սամցխե-Ջավախեթիի ողջ տարածքում էլեկտրաէներգիան կսահմանափակվի
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, օգոստոսի մեկին Սամցխե-Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 12:00-18:00-ը` կհոսանքազրկվի Բորջոմիի մունիցիպալիտետը:

Ժամը 12:00-15:00 - հոսանք չի լինելու Ախալքալաքի Աղմաշենեբելի, Ագամալիանիի և հարակից փողոցներում, Նինոծմինդայի մայրուղու վրա, Բավրա, Խոսպիո, Խորենիա, Մարտունի, Խուլգումո գյուղերում։

Ժամը 13:30-ից 18:30-ը կհոսանքազրկվեն Նինոծմինդայի Գորելովկա, Ժդանով, Օրլովկա, Սպասովկա, Եֆրեմովկա, Սամեբա գյուղերը։

Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես էլեկտրամատակարարումը կվերականգնվի բնականոն կերպով:
| Print |