Լուրեր
Սամցխե-Ջավախեթիում՝ գետում տղամարդու դի է հայտնաբերվել
Բորջոմիում՝ Չիտախևի գյուղի մերձակայքում, Մտկվարի գետում այսօր առավոտյան տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկություն է հաղորդում «Բորջոմի» հեռուստաընկերությունը։

Իրենց տեղեկություններով՝ մահացածին նկատել են մոտակայքում՝ գետի եզրին գտնվող ճամբարից, և կանչվել համապատասխան ծառայություններ։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 11:00-ի սահմաններում, իսկ հաղորդագրությունն այդ պահին գրանցվել է 112-ում։

Այս պահին ջրից դուրս է բերվել տղամարդու դին և ճանաչվել։ Մոտ 70 տարեկան տղամարդը տեղացի է։

Դեպքի վայրում են փրկարար ծառայության, շտապ օգնության և ՆԳՆ ներկայացուցիչները։ Կատարվում են քննչական գործողություններ։ Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ։
| Print |