Լուրեր
Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների ղեկավարներին խորհուրդ կտա Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ,- այս մասին հայտնում է «Politico» հրատարակությունը՝ հիմնվելով Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաների վրա։

Ինչպես գրում է հրատարակությունը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու եվրահանձնակատարներն այսօր հանդիպել են՝ քննարկելու Եվրամիությանն անդամակցել ցանկացող տասը երկրների առաջընթացը։

Այսօր կհրապարակվի Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը ԵՄ ընդլայնման վերաբերյալ։ Զեկույցում Եվրահանձնաժողովը կգնահատի Վրաստանում իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ 12 հանձնարարականների իրականացումը, որոնց հիման վրա Եվրոպական խորհուրդը պետք է որոշում կայացնի երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու մասին։
| Print |