Լուրեր
Սամցխե-Ջավախեթիի որոշ մունիցիպալիտետներ կհոսանքազրկվեն (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, նոյեմբերի 15-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

ժամը 11:00-ից 18:00-ն հոսանք չի մատակարարվելու Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթումանի, Կոչիո, Գոկիո և հարակից գյուղերի բաժանորդներին:

Ժամը 12:00-ից 12:05-ը և 14:15-14:30-ը հոսանք չի լինելու Ախալցիխեի քաղաքապետարանի Սխվիլիսի, Վալե գյուղերում և նաև Ախալցիխեում:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:
| Print |