Լուրեր
Վրաստանում ձյան մեջ խրված քաղաքացիներին դուրս են բերել
Հրշեջներն ու փրկարարները Գոդերձեի լեռնանցքում դուրս են բերել ձյան մեջ խրված քաղաքացիներին։

Այս մասին տեղեկությունը տարածում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

«Եկած առատ տեղումների պատճառով ութ մարդ տեղափոխող երեք մեքենաներ չեն կարողացել շարունակել ճանապարհը։ Հրշեջ-փրկարարների կողմից բոլոր համապատասխան հատուկ տեխնիկայի մոբիլիզացիայի արդյունքում ձյան մեջ խրված մեքենաները դուրս են բերվել ձյան ծածկից, և քաղաքացիները տեղափոխվել են անվտանգ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
| Print |