Լուրեր
Վթար Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին՝ կա զոհ
Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին, Ախալքալաքի մուտքի մոտ թուրքական պետհամարանիշներով բեռնատար է կողաշրջվել և ընկել գետը: Վարորդը մահացել է: Տարածում է Jnews.ge-ն:

Բեռնատարը բեռնված է եղել տախտակով: Այն կողաշրջվել և գետն է ընկել: Ըստ ականատեսների, վարորդի մահվան պատճառն եղել է այն, որ նրա մարմինը բեռնատարի խցի մեջ սեղմվել է։

Տեղում աշխատում է փրկարար ծառայությունը:
| Print |