Լուրեր
Համալսարան ընդունվելու համար կավելացվի նոր քննություն
2027 թվականից, բացի միասնական ազգային​​ քննություններից, դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար կարող են նաև պետական ​​քննություն հանձնել։

Այս մասին հայտարարել է կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հանրակրթական հարցերով խորհրդական Գիա Մուրղուլիան։

Ինչպես նշել է նա, Վրաստանը չպետք է հետ մնա դպրոցից բարձրագույն կրթության անցնելու միջազգայնորեն ճանաչված պրակտիկայից։

Նրա իսկ պարզաբանմամբ՝ պետական ​​քննությունը, որը անհրաժեշտ կլինի բարձրագույն կրթություն ստանալու համար, լինելու է SAT տիպի։

«Մենք հաստատում ենք, որ նման մոտեցում (դիմորդի տեղափոխումը դպրոցից բարձրագույն կրթություն պետք է ընկալել նորովի) կա: Օրինակ՝ եթե այսօր ուսանողը որոշի ուսումը շարունակել արևմտյան համալսարանում, այնտեղ անպայման կպահանջեն դպրոցում վերջին չորս տարվա արդյունքները՝ 9-12-րդ դասարանների։ Մեր բարձրագույն ուսումնական հաստատությունը քիչ է մտածում (կամ ընդհանրապես չի հետաքրքրում) այն մասին, թե ինչ են արել դպրոցում, ինչը շատ վատ է: Օրենքում գրված է, որ մենք ունենք կրթության շարունակական համակարգ։ Ի՞նչ շարունակական համակարգ է, երբ համալսարանին չի հետաքրքրում, թե դու ինչ ես արել դպրոցում, ինչ արդյունքների ես հասել, մինչդեռ արևմտյան բուհերին հետաքրքրում է, թե ինչ սոցիալական նախագծերի ես մասնակցել, ինչպիսի՞ մարդ ես եղել, ինչպիսի՞ քաղաքացի, ինչ հետաքրքրություններ ունեիք: Բարձրագույն կրթության համակարգում ընդգրկվելը պետք է կապված լինի մի քանի էական բաղադրիչների հետ: Մենք խոսում ենք դրա մասին, և թե ինչպես այդ փոփոխությունը կանդրադառնա կրթության վրա, բոլորս միասին կտեսնենք։ Որպես ուղեցույց, սա կարող է ներկայացվել 2027 թվականից: Այս ամենը, առայժմ, տարբերակի մակարդակում է»,- ասել է Մուրղուլիան:

Տեղեկության համար SAT-ը ստանդարտավորված թեստ է, նախատեսված ԱՄՆ-ի գրեթե բոլոր քոլեջների և համալսարանների համար։ Թեստը կազմված է 3 հիմնական մասերից՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ
| Print |