Ինչպիսի բնական երկրաբանական պրոցեսներ կարող են ակտիվանալ Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկագիր է պատրաստել 2023 թվականին Վրաստանում բնական երկրաբանական գործընթացների զարգացման արդյունքների և 2024 թվականի կանխատեսումների վերաբերյալ։
Տեղեկագիրը նկարագրում է նախորդ տարի Սամցխե-Ջավախեթիում նկատվող բնական երկրաբանական գործընթացները, ինչպես նաև ընթացիկ տարվա կանխատեսումը, թե որտեղ և ինչ բնական իրադարձություններ պետք է սպասել յուրաքանչյուր քաղաքապետարանում:
Ինչպես կարդում ենք Շրջակա միջավայրի ազգային գործակալության պատրաստած տեղեկագրում, տարածաշրջանում մեծ քանակությամբ մթնոլորտային տեղումների դեպքում կամ բարձր սեյսմիկ ֆոնի ձևավորման պայմաններում 2024 թվականին վտանգի տակ կհայտնվեն հետևյալ բնակավայրերը.
Ախալցիխեի մունիցիպալիտետում սողանքներ են սպասվում Ածղուրիում, Թիսելիում, Տղեմլանայում, Անիում, Միքելծմինդայում, Ծիրայում և Սակունեթիում։ Սկվիլիսիին և Ուրավելիին սպառնում են ջրհեղեղներ։
Ասպինձայի մունիցիպալիտետում սողանքներ կարող են զարգանալ Ասպինձա, Նաքալաքև և Ածղվիտա բնակավայրերում: Ջրհեղեղային գործընթացներ են սպասվում Ասպինձայի, Նիջգորիի, Խերթվիսիի և Տոլոշիի տարածքում։
Ախալքալաքի և Նինոծմինդայի տարածքում սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ։