2025 թվականից թեթև ավտոմեքենաների տեխնիկական ստուգման գինը կարող է 30 լարիով բարձրանալ և 60 լարիի փոխարեն դառնալ 90 լարի։ Ինչպես խոսել է Վրաստանի ավտոմեքենաների ստուգման կենտրոնների ասոցիացիայի նախագահ Դավիթ Մեսխիշվիլին, գնի բարձրացումը դրականորեն կազդի բազմաթիվ գործոնների վրա, այդ թվում՝ ստուգման կենտրոնների ենթակառուցվածքների վրա և այլն։
«Ստուգման կենտրոնների ծախսերն նույնպես աճել են, այդ թվում՝ ինֆլյացիայի պատճառով, ուստի հարց է առաջացել բարձրացնել ծառայության գինը։ Ի դեպ, այս բարձրացված գումարը դրականորեն կազդի բազմաթիվ գործոնների վրա, այդ թվում՝ ստուգման կենտրոնների ենթակառուցվածքների վրա, որակավորված կադրերի պահպանման վրա, քանի որ այսօր ստուգման կենտրոններից որակավորված կադրերը փախչում են, 1400 լարի աշխատավարձով նրանց շատ դժվար է պահել։ Ցավոք, այս ամենը պայմանավորված է արտաքին պայմաններով», - հայտարարում է Մեսխիշվիլին։