Ախալքալաքում թափառող շները հարձակվել են երկու մարդու վրա
Հուլիսի 20-ի կեսօրին նախկին զինվորական ավանում թափառող շները ոհմակով հարձակվել են 43-ամյա կնոջ վրա։ Շտապօգնության մեքենան տուժածին՝ Լուսինե Հ.-ին տեղափոխել է Ախալքալաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները մշակել են կնոջ վերքերը։ Տուժածի վիճակը նորմալ է։
Կնոջն օգնության են հասել հարևանները։ Նրանք անմիջապես զանգահարել են շտապօգնություն։
Ախալքալաքի հիվանդանոցում տուժածին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն։ Բժիշկների խոսքերով, շների կողմից հարձակման ենթարկված կնոջ վիճակը նորմալ է՝ վերքերը մշակել են ու ներարկում արել։
Բժիշկներն ընդգծում են, որ օրական Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվում առնվազն 3 մարդ, որոնք հարձակման են ենթարկվում թափառող շների կողմից։
Ինչպես Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիում թափառող շների խնդիրը երկար տարիներ շարունակ արդիական է։ Շների կծելու բազմաթիվ դեպքեր էլ են արձանագրվել։
Անօթևան շներին բռնելու, ստերջացնելու, պատվաստելու, նույնականացնելու և վերադարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի ենթարկելու մրցույթն Ախալքալաքում կայացել է երկրորդ անգամից։ Թեև այս մեթոդը փաստացի չի լուծում Ախալքալաքում թափառող շների խնդիրը, սակայն մրցույթը չի կարող հասնել իրականացման փուլ, քանի որ մրցույթը շահած «Դոգի դոկ» ընկերությունը բողոքարկել է մրցույթի պայմանները։