Սամցխե-Ջավախեթիում տան պատը փլուզվել է, կա երկու զոհ
Ադիգենիի Ուդե գյուղում պատշգամբի վերանորոգման ժամանակ պատը փլուզվել է, կա երկու զոհ: Մոտ 60 տարեկան տղամարդիկ ապրում էին Ախալցիխեում, սակայն սկսել էին գյուղում տան վերանորոգումը:
Ինչպես գյուղի բնակիչներն ասում են, «դոմկրատով» բարձրացրել էին պատշգամբը, հավանաբար ծանրությունը չի դիմացել, և պատշգամբը փլուզվել է: Նրանք երկուսն էլ մնացել են փլատակների տակ:
Ադիգենիի քաղաքապետի բացատրությամբ, երկու տղամարդիկ պատշգամբին կից խոհանոցում ինչ-որ բան էին անում։ Գոչա Քիմաձեի խոսքերով, նրանք երկուսն էլ ապրում էին Ախալցիխեում:
Դիակները փորձաքննության են ենթարկվում, և դեպքի հետ կապված ընթանում է հետաքննություն։