Լուրեր
Ռուսաստանը լայնածավալ հրթիռային հարձակում է իրականացրել Կիևի վրա
Ռուսաստանը լայնածավալ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական հարձակումը Կիևի շրջանի վրա սկսվել է տեղական ժամանակով առավոտյան յոթն անց կեսին, որի ընթացքում կիրառվել են թեւավոր և բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Հարձակումը տեւել է երկու ժամ։

ՀՕՊ մարտերի արդյունքում Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են մի քանի թեւավոր հրթիռ, մի քանի բալիստիկ հրթիռ և մոտ տասը անօդաչու թռչող սարք։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների տվյալների՝ վերջին 73 օրվա ընթացքում առաջին անգամ նմանատիպ մասշտաբի համակցված հարձակում է տեղի ունեցել Կիևի շրջանի վրա։

Կիեւի մարզի Բրովարի թաղամասում հարձակման հետեւանքով մեկ մարդ վիրավորվել է, շենք է ավերվել։ Հարձակմանը մասնակցել են ռուսական ռազմական և տիեզերական ուժերի ռազմավարական ռմբակոծիչներ։
| Print |
თეგები: კიევი / ომი /