Լուրեր
Զուրաբիշվիլին ներում է շնորհել ութ դատապարտյալի

 

Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել ութ դատապարտյալի։

Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։

Սեփական տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկում ազատազրկման պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է վեց դատապարտյալ, այդ թվում՝ մեկ կին։ Երկու դատապարտյալի կրճատվել է քրեակատարողական հիմնարկում կրելու մնացած պատիժը, այդ թվում՝ մեկ կին դատապարտյալ։

 

| Print |